ՁԻԹԷ ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել մարդկանց կրթական և մասնագիտական զարգացմանը՝ հատկապես դժվար կյանքի իրավիճակներում գտնվող անձանց։ Կազմակերպությունը իրականացնում է վերապատրաստումներ, կրթական վերաորակավորման ծրագրեր, սեմինարներ և սուպերվիզիաներ, ինչպես նաև բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին։
ՁԻԹԷ-ն իր գործունեությամբ նպաստում է հավասար հնարավորությունների ապահովմանը, ներառական միջավայրի ձևավորմանը և շահառուների հզորացմանը՝ համատեղելով կրթական, սոցիալական և իրավական աջակցությունը։