Ինչ ենք սովորցնում մենք
  • Երեխայի լավագույն շահի գնահատումը նպատակ ունի ապահովելու նրա ֆիզիկական, հոգեբանական, կրթական և սոցիալական բարեկեցությունը՝ յուրաքանչյուր որոշման կամ միջամտության հիմքում դնելով հենց երեխայի կարիքներն ու իրավունքները։ Այս մոտեցումն պահանջում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, զարգացումը, կարծիքը և կյանքի համատեքստը։
  • Ծնող-երեխա փոխհարաբերությունները կարևոր հիմնաքար են երեխայի հոգեբանական, սոցիալական և արժեքային զարգացման համար։ Ջերմ, վստահության վրա հիմնված և աջակցող հարաբերությունները նպաստում են երեխայի ինքնագնահատականի բարձրացմանը և առողջ անհատ ձևավորվելու գործընթացին։
  • Բռնությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և անտեսման ձևով, որոնցից յուրաքանչյուրը կարող է խոր ազդեցություն թողնել երեխայի զարգացման վրա։ Կանխարգելման հիմնական մեխանիզմները ներառում են իրազեկման բարձրացումը, կրթական ծրագրերը, ընտանիքի աջակցությունը և համագործակցությունը դպրոցների, համայնքների ու սոցիալական ծառայությունների միջև՝ երեխաներին պաշտպանելու և առողջ միջավայր ապահովելու նպատակով։
  • Թեմա՝ Տարիքային զարգացման առանձնահատկությունները
    Տարիքային զարգացման առանձնահատկությունները պայմանավորված են յուրաքանչյուր զարգացման փուլի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական փոփոխություններով։ Դրանք կարևոր են երեխաների և պատանիների անհատական ձևավորման և ուսուցման գործընթացի ճիշտ կազմակերպման համար։
  • Մանկական ագրեսիան հաճախ է հանդիպում տարբեր տարիքի երեխաների մոտ և կարող է արտահայտվել հուզական լարվածությամբ, հարվածներով կամ լարվածության այլ ձևերով: Այս թեման ուսումնասիրում է ագրեսիայի հիմնական պատճառները և տրամադրում արդյունավետ ուղիներ՝ դրա հաղթահարման և առողջ զարգացումն ապահովելու համար
Made on
Tilda